Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Թումանյան 2 հասցեում գտնվող տարադրամի փոխանակման կետից փորձել են, ըստ նախնական տեղեկությունների, գումար հափշտակել:
Այս պահին դեպքի վայրում են մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ` ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի գլխավորությամբ: Այստեղ է նաեւ ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց նաեւ, որ տարադրամի փոխանակման կետի միջից երկու հոգու շտապօգնության ավտոմեքենան տեղափոխեց Հանրապետական հիվանդանոց:
Ականատեսները պատմել են, որ հնչել է 4-5 կրակոց: Ոստիկաններն արդեն հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակի կրակված փամփուշտներ:
Այս պահին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախաքննության շահերից ելնելով, որոշ մանրամասներ չի հրապարակում: