Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան. «Հասարակությունը պետք է վստահի ու սիրի իրավապահին»

Նոյեմբեր 09,2011 20:13

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն այսօր հանդիպել է ոստիկանության զորքերի սպայական կազմի հետ:  Հիշեցնենք, որ ոստիկանության նորանշանակ պետն անցնող օրերին աշխատանքային հանդիպումներ է ունեցել ոստիկանության կոլեգիայի անդամների, կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարների եւ ծառայողների, տարբեր ծառայությունների անձնակազմերի հետ: Ոստիկանության նորանշանակ պետը կարեւորեց  բարեփոխումների ընթացքը, շեշտելով, որ  արմատական բեկում է պետք արձանագրել հատկապես հասարակության հետ աշխատանքում: Նա ոստիկանության  գերխնդիրը համարեց  քաղաքացու իրավունքների պաշտպանությունը եւ օրենքի գերակայության  հաստատումը:

Ոստիկանության պետն անձնակազմից պահանջեց ջանադիր ու հետեւողական աշխատանք` հույս հայտնելով, որ իրավապահները  կկատարեն իրենց  առաջադրված խնդիրն` արդարացնելով քաղաքացիների ակնկալիքները:

«Հասարակությունը պետք է վստահի ու սիրի իրավապահին, փոխադարձ վստահությունը շատ կարեւոր է», –ասաց Վլադիմիր Գասպարյանը: Նա կարեւորեց նաեւ մասնագիտական պատրաստության կատարելագործումը: «Պետք է լինել ուժեղ հոգեպես ու բարեկիրթ շփման, ճշմարիտ` աշխատանքի մեջ»,- ասաց նա: Ոստիկանության նորանշանակ պետը կարեւորեց նաեւ բարեփոխումների ընթացքը:  Նրա խոսքով, առաջիկա ամիսներին դրանք առավել ակնհայտ կլինի` աշխատանքի մոբիլ կազմակերպման առումով: Ըստ նրա՝ ինքնանպատակ չեն նաեւ այս օրերին իրականացվող կադրային փոփոխությունները:

Անցնող օրերին Վլադիմիր Գասպարյանը հանդիպել է գրեթե բոլոր ստորաբաժանումների հետ: Գո՞հ է արդյոք արդյունքներից: «Գնահատական ստանում են աշխատանքի շնորհիվ»,- ասում է նա:  «Հանրապետության նախագահն ինձ նշանակել է այս պաշտոնին` իմանալով իմ աշխատաոճը»,- ասում է նա` վստահեցնելով, որ գերակա է լինելու անձնական պատասխանատվությունը: Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը հետեւեց նաեւ հասարակական կարգի պաշտպանությանը միտված ոստիկանության զորքերի ուսումնավարժական պարապմունքներին, ինչպես նաեւ ծանոթացավ ոստիկանության զորքերի տրամադրության տակ եղած հատուկ միջոցներին:

Գագիկ ՇԱՄՇՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930