«Եթե իշխանությունների խոսքը համապատասխանի իրականությանը եւ իրենք քիչ թե շատ նորմալ ընտրություններ անցկացնեն, բնականաբար, արտառոց իրադարձությունների ականատեսը կլինենք, նկատի ունեմ խորհրդարանի կազմի փոփոխությունը:Ես ոչ միայն կողմ եմ, որ փոփոխվի խորհրդարանի կազմը, այլեւ սպասում եմ դրան, քանի որ խորհրդարանը իսկապես պետք է դառնա քաղաքական ամբիոնը եւ երկրում զարգացումների հիմնական ուղղությունները հաստատողը եւ ոչ ներկա օլիգարխիկ կառավարման համակարգը պահպանող գործիքը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
Հարցազրույցը կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»: