Մոտ երկու ժամից կսկսվի ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը: Բոլոր այն հանրապետականները, որոնցից հնարավոր է թեկուզ մի փոքրիկ տեղեկություն ակնկալել՝ կամ անջատել են հեռախոսները, կամ անհասանելի են: Մեր տեղեկություններով, նիստը կսկսվի ժամը 20-ին, նիստին կմասնակցի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հավանական հրաժարականների կամ պաշտոնանկությունների մասին առայժմ տեղեկություններ չկան: