Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի ընտրական հանձնաժողովներում հիմնականում համայնքապետարանների եւ դպրոցների աշխատակիցներ են

Նոյեմբեր 09,2011 17:47

Քաղաքացին դժգոհ է. նա հոկտեմբերի 17-ին Իջեւանում մասնակցել է ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացին ու ստուգարքին, սակայն անհաջողության մատնվել: Ստուգարքը հաջողությամբ հաղթահարածները հնարավորություն են ստանում ընդգրկվելու ընտրական հանձնաժողովների կազմում: Ստուգարքից «կտրվածն» ասում էր, որ դասընթացավարն իր հետ խիստ էր, դժկամ, որ նրա այդ վերաբերմունքի պատճառը գուցե այն է, որ ինքը որեւէ կուսակցության ցուցումով չէ դասընթացին մասնակցել, այլ` սեփական նախաձեռնությամբ: Այս խնդրի կապակցությամբ զրուցեցինք թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀԿ անդամ Սմբատ Գասպարյանի հետ, որն այդ օրը ներկա է եղել Իջեւանի տուրիզմի կենտրոնում կայացած դասընթացին եւ ստուգարքին: Վերջինս ասաց, որ դասընթացը եւ ստուգարքը բնականոն են անցել, որ դրանց մասնակցել են նաեւ իր երկու բարեկամները` քեռին եւ քեռու թոռը: Առաջինը հաջողությամբ հանձնել է ստուգարքը , իսկ թոռը` չի կարողացել:

Երբ ուսումնասիրում ենք ԿԸՀ-ի կայքում հրապարակված՝ Տավուշի մարզում ստուգարքը հաջողությամբ հանձնածների ցուցակը, ապա տեսնում ենք, որ դրանց մեջ գերակշռում են մարզի համայնքապետարանների եւ դպրոցների մանկավարժները:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930