Սուր զգացողություններ ունենալու, սեքսի քաղցը հագեցնելու համար բրիտանացիներն առաջարկում են օգտվել իրենց պատրաստած հատուկ «sex menu»-ից, որում ընդգրկված է հետեւյալը.
- սեքս աշխատավայրում
- սեքս սուպերմարկետում
- սեքս խանութի հանդերձարանում
- սեքս ավտոմեքենայում
- սեքս կինոդահլիճում
- սեքս մարզադահլիճում
- սեքս մետրոպոլիտենում:
Յոթ կետից բաղկացած ցուցակի հերթականությունը կարելի է խախտել, եւ ոչ մի սահմանափակում չկա, թե քանի օրում այդ կետերը կլրացնեք: Սակայն «sex menu»-ից «օգտվելու» ժամանակ չի թույլատրվում փոխել զուգընկերոջը (զուգընկերուհուն): Բրիտանացիները գտնում են, որ նույն մարդու հետ յոթ անգամ խելագար սեքս ունենալու դեպքում չի բացառվում նաեւ ապագա ընտանիքի ձեւավորումը:
Ըստ սոցիոլոգների, նմանատիպ սուր զգացողությունների ծարավ մարդիկ հեշտությամբ են սիրահարվում, սեքսն ու սուր զգացողություններն էլ միասին երջանկության հորմոնների քանակն են ավելացնում, իսկ երջանիկ եւ բավարարված մարդն ընտանիք եւ երեխաներ ունենալու ցանկություն է հայտնում. հարցումները ցույց են տվել, որ «sex menu»-ի գաղափարը ողջունվել է հատկապես 30-45 տարեկանների կողմից: