Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեւորականը ձեռնաշարժությամբ է զբաղվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբեր 09,2011 17:20

Հայր Սթորմս. « Պոռնոգրաֆիան ապակառուցողական երեւույթ է»

Հայր Սթորմսը, որը Լուիզանայում հայտնի է իր հակարվամոլական դիրքորոշմամբ, օրերս դարձել է հասարակական պարսավանքի առարկա: Նա հասարակական վայրում՝ քաղաքային զբոսայգում ձեռնաշարժությամբ է զբաղվել՝ առանց հաշվի առնելու, որ շրջակայքում երեխաներ են ու խաղահրապարակ:

Ըստ https://www.huffingtonpost.com/-ի, Նյու Օրլեանում մի մարդ պատահաբար տեսել է դա ու նախազգուշացրել անդրավարտիքի կոճակներն արձակած հոգեւորականին: Նա քանիցս զգուշացվել է, ապա պատասխանատվության կանչվել, նույնիսկ հայտնվել բանտում , որտեղից պաստորին ազատ են արձակել կալանավայրի «գերբնակեցված» լինելու պատճառով: Պաստորը անցյալ երեքշաբթի մամուլի ասուլիսում խոսել է միջադեպի մասին՝ ասելով, որ զուր են իրեն մեղադրում պոռնոգրաֆիա քարոզելու մեջ, քանզի նրա ձեւակերմամբ. «Պոռնոգրաֆիան ապակառուցողական երեւույթ է եւ մարդկանց կյանքեր է կործանում, իսկ ձեռնաշարժությամբ մարդն ընդամենը իր կյանքն է ավերում»: Նա նաեւ հավելել է, որ իրոք ձեռքը շալվարի վրա է եղել, բայց ոչ մի բանով չի զբաղվել: Պաստորը հերքել է նաեւ, որ այդ «չարաբաստիկ» օրը իր կողքին խաղացող երեխաներ են եղել:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930