Նոյեմբերի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Երեւանում:
Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19.30-ի սահմաններում Իսակովի պողոտայում իրար են բախվել «ԲՄՎ» մակնիշի 07 ՏՕ 357 համարանիշի եւ «ՎԱԶ 2106» մակնիշի 68 ՕՏ 820 համարանիշի ավտոմեքենաները:
Բախման հետեւանքով նշված փողոցում առաջացել էր հսկայական խցանում, որի պատճառով դեպքի վայր էին ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ` Երեւանի ՃՈ պետ Արսեն Մարդոյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Երեւանի հատուկ փրկարարական ջոկատի փրկարարները, որոնք «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերեցին վարորդին` 58-ամյա Լեւոն Հակոբյանին, եւ ուղեւորուհուն` 56-ամյա Գայանե Իսպիրյանին:
Վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվեցին «Արմենիա» բժշկական կենտրոն:
«ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան վարել է 21-ամյա Կարապետ Հովհաննիսյանը:
Դեպքի վայր էին ժամանել նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները` ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ: Վերջինիս հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ տուգանային հրապարակ: