Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնանկ արվեց ՀՀ քրքրված դրոշի պատճառով /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Նոյեմբեր 09,2011 17:06

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, ոստիկանության Մեծամորի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Պողոսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ ուղարկվել կադրերի տրամադրության տակ: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ իր ունեցած տեղեկություններով, Ա.Պողոսյանի պաշտոնանկությունը պայմանավորված է ոստիկանության Մեծամորի բաժնի վրա ծածանվող եռագույնի անմխիթար, քրքրված լինելով:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին ֆոտոլրագրողը տեսանյութ ու ֆոտոռեպորտաժ էր պատրաստել` այդ դրոշի վերաբերյալ:

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության փոխգնդագետ Գրիշա Ամիրխանյանը ազատվել է ոստիկանության կենտրոնականի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից ու նշանակվել ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ:

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով, ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Արթուր Հովհաննիսյանը ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության կենտրոնականի բաժնի պետի օպերգծով տեղակալ:

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով, ոստիկանության փոխգնդապետ Միհրան Քեշիշյանը, ում նկատմամբ հայտարարվել է հետախուզում, ազատվել է ոստիկանության Էրեբունու բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից: Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է ոստիկանության փոխգնդապետ Արսեն Ավոյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930