Արդեն հաղորդել ենք, որ այսօր` նոյեմբերի 9-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ինչպես դեպքի վայրից «Առավոտ»-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 04.20-ի սահմաններում Ապարան քաղաքի բնակիչ, 33-ամյա Սևակ Ղազարյանը, վազելով «ԳԱԶ 2410» մակնիշի 24 ՕՍ 123 համարանիշի ավտոմեքենան, Ապարան-Աշտարակ ճանապարհի 3-րդ կմ-ին բախվել է ճամփեզրին կայանված 27-ամյա Մելիք Ստեփանյանի «Միցուբիշի» մակնիշի 14 ԼՍ 721 համարանիշի ավտոմեքենային:
Վթարից հետո «Գազ 2410»-ը վրաերթի է ենթարկել «Միցուբիշի»-ի վարորդին` Մ.Ստեփանյանին, և 27-ամյա Վահան Հարությունյանին, ապա բախվել 30-ամյա Լյովա Թադեւոսյանի «ՎԱԶ 2105» մակնիշի 61 ՏՍ 882 համարանիշի` կայանված ավտոմեքենային: Վրաերթի ենթարկված Մելիք Ստեփանյանն ու Վահան Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի հիվանդանոց:
Կարդացեք նաև
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչները` Արամ Բաղդասարյանի գլխավորությամբ:Քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչ Բենիկ Սարգսյանը: Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Ապարանի բաժնի տուգանային հրապարակ:
Սևակ Ղազարյանը, պատահարից հետո թողնելով ավտոմեքենան, դիմել է փախուստի: Առավոտյան ոստիկանության Ապարանի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են փախուստի դիմած վարորդին: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի քննչական բաժնում: