Ռուսաստանի կառավարությունը սահմանել է 2012 թվականի գործազրկության նվազագույն եւ առավելագույն նպաստի չափը, համապատասխանաբար՝ 850 ռուբլի եւ 4,9 հազար ռուբլի: Որոշումն այսօր զետեղվել է կառավարության պաշտոնական կայքում:
Գործազրկության նպաստ կվճարվի այն քաղաքացիներին, որոնք որեւէ պատճառով ազատվել են աշխատանքից , իսկ տոկոսային եկամուտների հաշվարկման համար հիմք կծառայի վերջին երեք ամսվա միջին աշխատավարձը: