Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովն արտասահմանից վերադարձել է Ռուսաստան: «Յուրի Լուժկովը վերադարձավ Մոսկվա : Նոյեմբեր 10-ին նա մտադիր է վերադառնալ աշխատանքի, – հաստատել է «Ինտերֆաքս»-ը,- Նա կշարունակի դասավանդել միջազգային համալսարանում, ինչն անում էր քաղաքապետի պաշտոնից հրաժարվելուց հետո»:
Նախկին քաղաքապետը պատրաստվում է ներկայանալ հարցաքննության եւ քննիչին ցուցմունք տալ Մոսկվայի բանկի գործով: Փաստաբան Հենրի Ռեզնիկը նշել է, որ արդեն համաձայնեցված է հետաքննության ամսաթիվը եւ նոյեմբերի 15-ին Յուրի Լուժկովը հանդես կգա որպես վկա: