Լրահոս
Օրվա լրահոսը

Սահակաշվիլին շնորհակալ է Ռուսաստանին էմբարգոյի համար

Նոյեմբեր 09,2011 16:05

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին EurActiv-ի լեհական բյուրոյին տված հարցազրույցում ասել է, թե «շնորհիվ Ռուսաստանի էմբարգոյի, շանտաժի եւ բռնության» այսօր Վրաստանն այլ հետխորհրդային պետություններից ամենաքիչն է կախված Ռուսաստանից: «Ռեգնումի» փոխանցմամբ՝ Սահակաշվիլին պատասխանելով հարցին, թե արդյոք Վրաստանին սպառնո՞ւմ է ՌԴ կողմից գազամատակարարման դադարեցումը՝ ասել է. «Էներգետիկայի առումով մենք լիովին անկախ ենք: Համապատասխանաբար, այս առումով իրավիճակը մեզանում ավելի լավ է, քան այլ նախկին խորհրդային պետություններում»:

Վրաստանի նախագահն ընդգծել է, որ իրենք արտադրում են սեփական էլեկտրաէներգիա եւ նույնիսկ այն արտահանում Ռուսաստան. «Որքան էլ տարօրինակ է, մենք տրանզիտային արտոնությունուններ ենք ստացել ՌԴ-ից ներմուծվող գազի փոքր քանակի համար, քանի որ այն փոխանցվում է մեր հարավային հարեւանին՝ Հայաստանին»:

Սահակաշվիլին նաեւ ասել է. «Ինչ վերաբերում է նավթին ու գազին՝ Վրաստանը դրանք ստանում է Ադրբեջանից, իսկ անհրաժեշտության դեպքում կստանա նաեւ Թուրքիայից»:

Նա ընդգծել է. «Էմբարգոյի, շանտաժի եւ բռնության հետեւանքով Ռուսաստանը հասավ նրան, որ Վրաստանն այժմ այն նախկին խորհրդային պետությունն է, որն ամենաքիչն է կախված ՌԴ-ից: Բայց մենք բարդ իրավիճակում ենք, քանի որ մեր տարածքները բռնազավթված են եւ մենք ունենք փախստականներ այդ տարածաշրջաններից»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930