Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՄՊՊ-ն տուգանեց՝ սպառողին մոլորեցնելու համար

Նոյեմբեր 09,2011 15:55

Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է պարենային եւ ոչ պարենային շուկաներում գործող 23 տնտեսվարողի նկատմամբ հարուցված վարչական վարույթների արդյունքները: Ըստ ՏՄՊՊ-ի, իրացման առավել խոշոր ծավալներ ունեցող տնտեսվարողները ենթարկվել են ընդհանուր առմամբ 5 մլն 800 հազար դրամ ֆինանսական տույժի: Իրավախախտ ընկերություններն են՝ ՙԳետամեջի թռչնաբուծական ֆաբրիկան՚, որը տուգանվել է 1 մլն դրամ, ՙՄՎ Քեմիքլ գրուպ՚ ընկերությունը՝1 մլն դրամ, ՙԱրմեն-Համիկ՚ ՍՊԸ-ն՝ 1 մլն դրամ, ՙՆարիմ՚ ընկերությունը՝ 700 հազար դրամ, ՙԿրասկի սեյսի՚ ընկերությունը՝ 700 հազար դրամ, ՙԱլվարդ Վարդանյան՚ ՍՊԸ-ն՝ 700 հազար դրամ, ՙՖելիքս-Սարգ՚ ընկերությունը՝ 700 հազար դրամ:

Տեղեկացնենք, որ վարույթները հարուցվել են այլ տնտեսվարողին պատկանող ապրանքային կամ սպասարկման նշանի նմանակման, վաճառվող ապրանքների ոչ պատշաճ ներկայացման, ինչպես նաեւ մրցակցային այլ խնդիրների եւ օրենքի տարբեր խախտումների առնչությամբ:

Վարույթում գտնվող մյուս 16 ընկերությունները պարզապես նախազգուշացվել են: Հանձնաժողովի մեկնաբանմամբ, դրանց ապրանքաշրջանառության ծավալները եւ շուկային հասցված վնասը բավականին փոքր են, բացի այդ, դրանք գործում են մարզերում՝ արտադրական փոքր ծավալներով եւ իրավախախտումը կատարել են առաջին անգամ:

 

Աղբյուր՝ ՏՄՊՊ հանձնաժողով

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930