Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ առաջնորդը խոսել է օրենքի իշխանության հաստատման մասին

Նոյեմբեր 09,2011 15:43

Նոյեմբերի 9-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է  Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Յոնաս Գար Շտյորենի հետ:  Հանդիպման հիմնական թեմաներն են եղել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, երկրի առջեւ ծառացած ինչպես ներքին, այնպես էլ արտաքին մարտահրավերները: Նախագահ Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ Հայաստանի բոլոր ներքաղաքական խնդիրները, այդ թվում` կեղծված ընտրությունները, համակարգային կոռուպցիան, ժողովրդավարական ազատությունների, անկախ դատական համակարգի, լրատվամիջոցների ազատությունների բացակայությունն ածանցյալ են մեկ հիմնական խնդրից, որն է` Հայաստանում օրենքի իշխանության հաստատումը:

Ըստ ՀԱԿ-ի հաղորդագրության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել