Լրահոս
Օրվա լրահոսը

Սեքսոլոգ. «Քիմիական ճանապարհով ամլացված պեդոֆիլները հնարավոր է, որ ավելի այլասերված կերպով բռնություն գործեն»

Նոյեմբեր 09,2011 15:13

Մանկապիղծների՝ քիմիական ճանապարհով ամլացումը հարցի լուծում չէ, դա չի վերացնի սեռական հակումը, այսինքն՝ անձը, ինչպես որ նախքան ամլացումն է եղել պեդոֆիլ, այդպես էլ կմնա ամլացումից հետո: Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք ԱԺ-ում ներկայումս քննարկվող մանկապիղծներին քիմիական ճանապարհով ամլացնելու մեթոդը ճի՞շտ է, թե՝ ոչ: Ըստ նրա, ամլացումից պեդոֆիլի հակումը նույնը կմնա. «Հնարավոր է՝ ամլացումից հետո պեդոֆիլն ավելի այլասերված մեթոդների դիմի, օրինակ՝ բռնություն գործի ֆալոիմիտատորով (արհեստական առնանդամ): Ճիշտ է, էրեկցիա չի ունենա, բայց իր հակումը կբավարարի: Իսկ պեդոֆիլիան տղամարդու սեռական օրգանի հետ կապ չունի»:

Բժիշկ-սեքսոլոգի խոսքերով՝ զարգացած երկրներում մանկապիղծները սովորական հանցագործների հետ միեւնույն բանտում չեն կրում իրենց պատիժը, ինչպես որ ընդունված է մեզ մոտ. «Ամբողջ աշխարհում պեդոֆիլներն ու հերոնտոֆիլները՝ տարեցների նկատմամբ սեռական հակում ունեցողները, հատուկ հիմնարկներում են իրենց պատիժը կրում՝ բուժման մեթոդների կիրառմամբ»: Ըստ բժշկի, թեեւ աշխարհում ինչ-որ փորձարկումներ արվում են այս  մարդկանց բուժելու ուղղությամբ, բայց գրեթե տվյալներ չկան, որ նրանք լիարժեք բուժվում են:

Նշենք, որ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է մանկապիղծների՝ քիմիական ճանապարհով ամլացմանն առնչվող օրինագիծը՝ անցնելով 2-րդ փուլ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930