Լրահոս
Օրվա լրահոսը

Արմինե Օհանյան. «Ճշտված տեղեկություններ տպագրել նշանակում է միայն պաշտոնական հաղորդագրություններ տպագրել»

Նոյեմբեր 09,2011 15:14

Ծաղկաձորում այսօր շարունակվող «Լրատվամիջոցներն այսօր» թեմայով սեմինարի ընթացքում զեկույցով հանդես եկավ «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը: Նրա ելույթն առնչվում էր զրպարտության մասին օրենքին: «Հրապարակի» դեմ այսօրվա դրությամբ հարուցվել է վեց դատական հայց, եւ տիկին Օհանյանը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ասաց, որ եթե ինքը տարիներ շարունակ փորձել է լրագրողների մեջ կոտրել ներքին գրաքննիչին, նրանց ազատ եւ անվախ դարձնել, վերջին դեպքերից հետո, երբ իր թերթի դեմ անընդհատ դատական հայցեր են լինում, ինքն էլ է սկսել ամեն նյութի տակ հերթական դատական գործը տեսնել, եւ ամեն օր սպասել, թե ինչ վատ անակնկալ կարող է բերել նոր օրը: Խմբագիրը պնդում էր, որ այս փակ, ոչ թափանցիկ երկրում անհնար է տպագրել միայն ճշտված տեղեկություններ, այլապես թերթը կվերածվի պաշտոնական հաղորդագրությունների շտեմարանի: Տիկին Օհանյանը իրավիճակից դուրս գալու ելքը գտնում էր Քաղաքացիական օրենսգրքի 1087` զրպարտության մասին հոդվածի հստակեցման մեջ, եւ մեծ հույսեր էր կապում նոյեմբերի 15–ին  Սահմանադրական դատարանում սպասվող նիստի հետ, որտեղ վիճարկվելու է Զրպարտության մասին օրենքի սահմանադրականության հարցը:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930