Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին, ըստ «Ազատություն» ռ/կ-ի, հայտարարել է, որ չի մասնակցի իր հրաժարականից հետո անցկացվելիք արտահերթ ընտրություններին:
Նախօրեին Իտալիայի վարչապետը հայտարարել էր, որ համաձայն է հրաժարվել իր պաշտոնից, երբ խորհրդարանը կընդունի տնտեսական բարեփոխումների մասին օրինագիծը` ճգնաժամից խուսափելու նպատակով։
Բերլուսկոնիի ղեկավարած կուսակցությունը պնդում է, որ արտահերթ ընտրություններ անցկացվեն, իսկ ընդդիմությունը պահանջում է ազգային միասնության կառավարության ձեւավորում:
Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն հայտարարել է, որ նոր բյուջետային ծրագրի հաստատումից հետո բոլոր քաղաքական կուսակցությունների հետ խորհրդակցություններ կսկսի: