2010 թվականի հուլիսի 9-ին «Ապրում են օձերի հետ. Մեկ ամսում Վանաձորի Տարոն- 4 թաղամաս 12 օձ է այցելել» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Լոռու մարզկենտրոն Վանաձորի Տարոն- 4 թաղամասի Մինէներգոյի 1, 14, 15, 16 շենքերի բնակիչները մեկ ամսվա ընթացքում հասցրել են սեփական ուժերով վնասազերծել ավելի քան 12 օձ : Օձերը հանդիպում են շենքերի մերձակա տարածքներում, պատշգամբների տակ, շքամուտքերի դիմաց, նկուղային հարկերում, խաղահրապարակներում ու անգամ մեքենայի շարժիչին փաթաթված: Պատճառը Վանաձորի անձրեւներն են. ջուրը լցվում է մերձակա կիսակառույցների նկուղները, ճահճանում, գորտերի բուն դառնում, օձերն էլ գալիս են գորտ ուտելու:
Եվ ահա, գերմանական «Կյանքի հաց» բարեգործական ընկերության 67 եւ Վանաձորի քաղաքապետարանի 33 տոկոս համատեղ ներդրմամբ ավարտվել է Տարոն-2 ՔՇՀ-7 թաղամասի թիվ 36 եւ 37 կիսակառույց շենքերի կառուցումը:
Բնակարանները հատկացվել են ոչ աղետի հետեւանքով 32 անօթեւան, տնակային ավաններում մինչեւ 2001 թվականի օգոստոսի 31-ը հաշվառված եւ տնակներում փաստացի բնակվող ընտանիքներին:
Ըստ պայմանագրի, բնակարանների ներքին հարդարման աշխատանքները եւ կոմունիկացիաների հարցը վեց ամսվա ընթացքում պետք է իրականացնեին շահառու ընտանիքները, ամեն ընտանիքից կպահանջվեր մոտ 2 միլիոն դրամ: Հենց այս գումարն էլ տվել են «Սեր հայրենիքին» եւ «Կյանքի հաց» բարեգործական հասարակական կազմակերպությունները:
Կարդացեք նաև
Նելլի ԴԱՎԹՅԱՆ