Նոյեմբերի 9-ին`ժամը 08.07-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզում՝ Ապարան- Աշտարակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտոպատահար:
Ապարանի բնակիչ,1978 թ. ծնված Ս.Ղազարյանը իր վարած «ԳԱԶ 24» մակնիշի 24 ՕՍ 123 պետհամարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանփեզրին կայանած «Միցուբիշի» մակնիշի 14 ԼՍ 721 պետհամարանիշի ավտոմեքենային, այնուհետեւ վրաերթի ենթարկել անցորդներ՝ Ապարանի բնակիչ,1984 թ. ծնված Մ.Ստեփանյանին, Ապարանի բնակիչ,1984 թ.ծնված Վ..Հարությունյանին եւ բախվել Ապարանի բնակիչ,1981թ. Ծնված Լյովա Թադեւոսյանի վարած «ՎԱԶ 2105» մակնիշի 61 ՏՍ 882 պետհամարանիշի ավտոմեքենային:
Ն.Ստեփանյանը եւ Վ.Հարությունյանը ստացած մարմնական վնասվածքներից տեղափոխվել են Ապարանի, այնուհետեւ` Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար: