Նոյեմբերի 8-ին`ժամը 21.21-ին ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայի թիվ 29 շենքի մոտակայքում (ՀՀ ոստիկանության ակադեմիայի հատված) տեղի է ունեցել ավտոպատահար:
Դեռեւս չպարզված հանգամանքներում, բախվել են Գ.Իսպիրյանին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի 68 ՕՏ 820 պետհամարանիշի և Գ.Հովհաննիսյանին պատկանող «ԲՄՎ» մակնիշի 07 ՏՕ 351 պետհամարանիշի ավտոմեքենաները:
Փրկարարները «ՎԱԶ 2106» ավտոմեքենայից դուրս են բերել Գ. Իսպիրյանին:
Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: