«Emirates» ավիաընկերության մամուլի ծառայությունը մեկնաբանել է փոխնախագահ Բուտրոս Բուտրոսի այն հայտարարությունը, թե չի շարունակվի ՖԻՖԱ-ի հետ հովանավորական պայմանագիրը: Պատճառն այս տարվա ամռանը ՖԻՖԱ-ի նախագահի ընտրության ժամանակ առաջացած կոռուպցիոն սկանդալն է:
«Մենք լրջորեն մտածում ենք ՖԻՖԱ-ի հետ մինչեւ 2014 թվականը կնքած պայմանագիրը չշարունակելու մասին», – հայտարարել է Բուտրոսը:
Համագործակցության պայմանագիրը ստորագրվել է 2006 թվականին, որի ընդհանուր գումարը կազմում է $ 195 հազար: Սակայն սկանդալը հարցականի տակ է դրել ՖԻՖԱ-ի եւ ՄԱԷ-ի ավիափոխադրողի միջեւ համագործակցության շարունակությունը: «Emirates»-ն անկախ հետաքննություն է անցկացնում՝ պարզելու, թե սկանդալն ի՞նչ վնաս է հասցրել ավիաընկերության բրենդին:
Աշոտ Հակոբյան