Ֆրանսիայում ընթացող ծանրամարտի տղամարդկանց եւ կանանց աշխարհի առաջնությունում հերթը հասավ Հայաստանի ազգային հավաքականների ծանր հրետանուն:
Այսօր երեկոյան անհամբեր սպասելու ենք կանանց մրցաշարում 69 կգ քաշային կարգի մասնակից, գյումրեցի Մելինե Դալուզյանի մրցելույթին: Մարզիչ Արտաշես Ներսիսյանի սանը տեղափոխվել է մինչեւ 69 կգ քաշային կարգ ու, չնայած դրան, նախնական հայտում նրա ներկայացրած երկամարտի 252 կիլոգրամը ուժեղագույնների խմբի 13 ներկայացուցիչների մեջ երկրորդ ցուցանիշն է:
Մելինեն 63 կգ քաշային կարգում Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, աշխարհի առաջնությունների մրցանակակիր:
Կարդացեք նաև
Աշոտ Հակոբյան