Լրահոս
Օրվա լրահոսը

Գետն է թեքվել կոմունալի մեքենան

Նոյեմբեր 09,2011 14:03

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ նոյեմբերի 8-ին Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 30-րդ կմ-ում ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ թեքվել դեպի ձորը:

Փրկարարների եւ տեղի ուժերի (Սոթքի ոսկու հանքի) համատեղ գործողությունների արդյունքում ճանապարհի երթեւեկելի մաս են դուրս բերվել Ս.Գասպարյանին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 22 LS 433 պետհամարանիշի, Գ.Նիկողոսյանին պատկանող «ԶԻԼ-130» մակնիշի 30 ՕՕ 153 պետհամարանիշի եւ Ա. Միքայելյանին պատկանող «ԳԱԶ-53» մակնիշի 29 LU 894 պետհամարանիշի ավտոմեքենաները:

Գեղարքունիքի մարզում՝ Մարտունի քաղաքի հիվանդանոցի մոտակայքում, Մարտունի գետի մոտ, ճանապարհի ձնից մաքրման աշխատանքների ժամանակ, գետն է թեքվել Մարտունու կոմունալ ծառայության «ԶԻԼ-130» մակնիշի 599 ՍՏ 16 պետհամարանիշի ավտոմեքենան, առկա է գետը շրջվելու վտանգ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930