Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավորվածները նիստերի դահլիճում էին, բայց…

Նոյեմբեր 09,2011 13:54

«Հայինկասացիայի» կալանավորված աշխատակցուհիները դեռ անազատության մեջ են:
Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Լյովա Ավետիսյանի նախագահությամբ, երեկ, մեր տեղեկություններով, պիտի շարունակվեր Սաթենիկ Սարգսյանի, Անահիտ Գրիգորյանի, Աղավնի Խաչատրյանի, Արմինե եւ Արման Գրիգորյանների, Սարգիս Դանիելյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Սակայն դատական նիստերի դահլիճ մտնելով՝ տեսանք, որ այնտեղ են միայն կալանավորներ Սաթենիկ Սարգսյանն ու Անահիտ Գրիգորյանը: Նրանց հսկում էին ՔԿՀ աշխատակիցները: Կալանավորները պահանջել էին գործում առկա հաշվապահական փաստաթղթերը, անդորրագրերը եւ ծանոթանում էին դրանց: Նիստերի դահլիճի սեղանների վրա ասեղ գցելու տեղ չկար: Հիշեցնենք, որ 1, 5 տարի է, ինչ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ են տեղափոխել 2 պատկառելի տարիք ունեցող կանանց՝ Սաթենիկ Սարգսյանին ու Անահիտ Գրիգորյանին:
«Հայինկասացիայի» նախկին տնօրեն Վիկտոր Գրիշչյանի, նրա տեղակալ Ռուբեն Սիմոնյանի նկատմամբ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է, քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Ըստ գործի տվյալների, սակայն, Գրիշչյանի ստորագրությամբ է կեղծ հանձնարարականներով փոխանցվել  58. 000. 000, իսկ Սիմոնյանի ստորագրությամբ՝ 85. 000. 000 դրամական միջոցներ: Անահիտ Գրիգորյանը տառապում է շաքարային դիաբետ  2-րդ տիպի  ծանր հիվանդությամբ, մի աչքի տեսողությունն ընդհանրապես կորցրել է, վտանգված է նաեւ մյուսը: Իսկ Ս. Սարգսյանը տառապում է քաղցկեղով:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930