Լրահոս
Օրվա լրահոսը

Գործազրկության դեմ լավ չեն պայքարում

Նոյեմբեր 09,2011 13:53

Հայաստանի աշխատանքի շուկայում պահանջարկի եւ առաջարկի միջեւ հաշվեկշիռը զգալիորեն խախտված է: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախկին նախարար, ՀՅԴ գերագույն մարմնի անդամ, «Հայաստանի սոցիալական բարենորոգումները» հետազոտության վերաբերյալ զեկույցի համահեղինակ Արսեն Համբարձումյանը: Ինչպես հայտնում է «Արմինֆոն», մասնագետի հավաստմամբ, զբաղվածության ծառայության գործակալության 1 աշխատակիցը տարեկան աշխատանքի է տեղավորում 2,3 մարդու. «Այդ ցուցանիշը խոսում է այն մասին, որ գործազուրկները մեզ մոտ շատ են, իսկ թափուր տեղերի թիվը սահմանափակ է»: Նա կարծում է, որ պետությունը պետք է ավելի շատ ջանք ուղղորդի այս խնդրի լուծմանը՝ մեղմելով լարվածությունն աշխատանքի շուկայում: Ա. Համբարձումյանն ափսոսանք է հայտնել այն առնչությամբ, որ 2013-2014 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ոչ մի լրացուցիչ բյուջետային միջոց չի նախատեսում զբաղվածության ոլորտի համար, ինչը խոսում է այն մասին, որ երկրում գործազրկության կրճատման համար պետությունը պատշաճ ջանք չի կիրառում:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930