Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԻԳ-ի բողոքը մերժվեց

Նոյեմբեր 09,2011 13:51

Երեկ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը մերժեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի գործով ՊՈԱԿ-ի վերաքննիչ բողոքը: Ինչպես արդեն «Առավոտը» տեղեկացրել է, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դեռ 2009թ. փետրվարի 27-ին «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ին հարցում է ուղարկում՝ խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները.
1. «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը ՀՀ պետական բյուջեից 2006, 2007 եւ 2008թթ. որքա՞ն գումար է կազմել:
2. ՊՈԱԿ-ը 2006, 2007 եւ 2008թթ. ո՞ր կազմակերպությունների հետ է կնքել հանձնարարության եւ նկարագրության պայմանագրեր:
3. ՊՈԱԿ-ը 2006, 2007 եւ 2008թթ. որքա՞ն հասույթ է ստացել հանձնարարության եւ նկարագրության պայմանագրերից:
Այս տարվա հունիսի 20-ին ՀՀ վերաքննիչ դատարանը վճռել էր ոչ իրավաչափ ճանաչել «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի գործողությունները, պարտավորեցնել «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ին 5-օրյա ժամկետում տրամադրել ԻԱԿ-ի կողմից 27.02. 2009թ. հարցմամբ պահանջվող տեղեկատվությունը եւ հօգուտ ԻԱԿ-ի բռնագանձել 24. 000 դրամ:
Ռ. Մ.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930