Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար են ուզում դառնալ

Նոյեմբեր 09,2011 13:50

Երիտասարդական  մասնագիտական կողմնորոշման կենտրոնի ուսումնասիրությունները դպրոցներում ցույց են տվել, որ շրջանավարտներն ամենից շատ ցանկանում են նախարար ու գիտնական դառնալ: «Նրանք անգամ չեն տարբերում զբաղմունքը մասնագիտությունից»,- երեկվա ասուլիսում զարմանում էր կենտրոնի տնօրեն Հայկուհի Գեւորգյանը: Նրա խոսքերով, երիտասարդներին կողմնորոշելու համար կենտրոնն արդեն երեք տարի ջանք ու եռանդ չի խնայում: Այնուհանդերձ, նա դժվարացավ պատասխանել, թե  այս տարիների ընթացքում քանի երիտասարդի են արդեն  կողմնորոշել, բայց այս  տարվա  մայիսից սեպտեմբեր  ժամանակահատվածում արդեն կողմնորոշել են 12 երիտասարդի: Մինչդեռ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող այս կենտրոնը տարեկան 50 երիտասարդի պետք է օգնի կողմնորոշման հարցում. տարեկան գործունեության համար էլ մի քանի միլիոն դրամի չափով ֆինանսավորվում է պետբյուջեից, օրինակ՝ հաջորդ տարի 20 միլիոն դրամ է  նախատեսվել: Տարեկան մի քանի երիտասարդի կողմնորոշող կենտրոնի տնօրենն այդքան էլ գոհ չէ. «Աշխատավարձ, պահպանման հարցեր, ուրիշ ոչ մի ծախս նախատեսված չէ, այնինչ՝ այս համակարգը պետք է ներգրավեր ավելի լայն շրջանակներ»: Տիկին Գեւորգյանը չհամաձայնեց, թե այսօր աշխատաշուկայում  չպահանջված մասնագետներ են հատկապես քոլեջների ու ուսումնարանների շրջանավարտները: Նա ասաց, որ միջին մասնագիտությունները մեր երկրում լավ էլ պահանջարկ են վայելում:
Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930