Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիայի (ԱՖՖԱ) նախագահ Ռովնագ Աբդուլլաեւն արտահայտվել է Վագիֆ Ջավադովի՝ այդ երկրի ազգային հավաքականում հանդես գալուց հրաժարվելու որոշման մասին:
«Նա ճիշտ չի վարվել: Ֆուտբոլիստը նախ եւ առաջ զինվոր է: Նա պիտի ծառայի հայրենիքին: Եթե նա հրաժարվում է ծառայությունից, ուրեմն դասալիք է»: Լրատվամիջոցներն այս առիթով հիշեցնում են, որ ավելի վաղ ԱՖՖԱ-ն ֆուտբոլիստին հավաքականից հեռացրել էր մեկ տարի ժամկետով եւ տուգանել հինգ հազար մանաթ (մոտ $ 6,4 հազար), եթե նա Ադրբեջանի առաջնության թիմերից մեկի հետ պայմանագիր ստորագրի:
Աշոտ Հակոբյան