Միջին քաշային կարգում (72,5կգ) IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի թիմն առայժմ չի կողմնորոշվել, թե նա ո՞ր քաշային կարգում պետք է շարունակի մրցելույթները ռինգում:
Sport1-ը տեղեկացնում է, որ պրոումոթեր Վիլֆրիդ Զաուերլանդը պահանջում է, որպեսզի Արթուրը վերադառնա իր նախկին քաշային կարգ, իսկ մարզիչ Ուլի Վեգները համոզված է, որ ճիշտը կիսածանր՝ 79,4 կգ քաշային կարգ տեղափոխվելն է: Աբրահամը միջին քաշային կարգում ոչ մի պարտություն չի կրել եւ երկար տարիներ տիրում էր IBF-ի չեմպիոնական տիտղոսին: Իսկ ահա նրա տեղափոխվելը երկրորդ միջին քաշային կարգ՝ անհաջող ստացվեց:
Աշոտ Հակոբյան