Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թունավորվել են պիցցայից

Նոյեմբեր 09,2011 13:15

Երեկ գիշեր թունավորման ախտանիշներով Կապանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք են տեղափոխվել մարզկենտրոնի Շինարարների թաղամասի միեւնույն ընտանիքի 3 անդամներ՝ 1972, 1996, 1998 թվականներին ծնված իգական սեռի ներկայացուցիչներ: Հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Աիդա Բադալյանի տեղեկատվությամբ՝ թունավորվածները ստացել են համապատասխան բուժօգնություն, եւ ներկա դրությամբ նրանց առողջական վիճակը բավարար է գնահատվում: Ենթադրվում է, որ տուժածները թունավորվել են տան պայմաններում պատրաստված պիցցայից: Թունավորման ստույգ պատճառները կպարզվեն այսօր՝ լաբորատոր ստուգման արդյունքների հայտնի դառնալուց հետ:
ՄԵՐԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930