«Որեւէ պայքարողի պատիվ չի բերում, երբ հանգամանքներն են թելադրում որոշումները»,- «Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ Հայ ազգային կոնգրեսն իր հետագա պայքարի տարբերակներից մեկն էլ ընտրել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ճանապարհը, ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Թեեւ Հայրիկյանն ու ԱԻՄ-ականները երբեք էլ խանդավառված չեն եղել ՀԱԿ-ով ու ՀԱԿ-ի պայքարով, բայց գտնում են, որ քաղաքական ուժը պետք է ունենա իր հստակ ուղղությունը: «Այդ դեպքում դու դրության տերն ես»,- ասում է Հայրիկյանը:
Կարդացեք
«Առավոտ» օրաթերթ