Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթար՝ սառցակալած ճանապարհին

Նոյեմբեր 09,2011 12:53

Երեկ առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 52-րդ կմ-ին՝ Երանոս գյուղի սկզբնամասում, բախվել են «ՎԱԶ 2109» մակնիշի 20 ԼՏ 032 համարանիշի, «ՈւԱԶ» մակնիշի 23 ՕՏ 035 համարանիշի եւ «Ֆոլցվագեն Ջետտա» մակնիշի 21 ԼՍ 588 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով «ՎԱԶ 2109»-ի վարորդը՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ Արմեն Շաբոյանը, մահացել է, իսկ «ՈւԱԶ»-ի վարորդը՝ Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ, 25-ամյա Նվեր Ղամբարյանը, տեղափոխվել է Դիլիջանի հիվանդանոց: Ոստիկանության Մարտունու բաժնի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ինչպես դեպքի վայրից «Առավոտ»-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից առաջ նշված հատվածում ձնամաքրման աշխատանքներ չէին կատարվել, ավտոճանապարհը մոտ 30-40 սմ ծածկված էր ձյունով, սառցակալած էր, ինչն էլ վթարի հիմնական պատճառն էր դարձել:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել