Հաղթելու համար բոլոր միջոցներն արդարացվում են:
Յուրաքանչյուր ոք, ով առնչություն ունի ֆուտբոլի հետ, լինի մարզիչ, ֆուտբոլիստ, երկրպագու, անգամ՝ լրագրող, ճակատագրի բարեհաճությանն արժանանալու եւ իր թիմի հաջողությանը նպաստելու համար խաղից առաջ միշտ նույն տարօրինակ գործողություններն է կատարում:
Դրանք այնքան բազմազան են, որ բոլորը նկարագրել հնարավոր չէ: Բայց սնահավատության դրսեւորումներ կան, որոնք ավելի մասսայական են: Դրանց մեջ ամենատարածվածն են.
1. Խաղից առաջ չսափրվել եւ մազերը չհարդարել:
Կարդացեք նաև
2. Զանգապանի մեջ երջանիկ մետաղադրամ դնել:
3. Խաղադաշտի կանաչ գազոն մտնել միշտ նույն ոտքով:
4. Դաշտ մտնելուց առաջ խաչակնքվել, ձեռքով դիպչել խոտին ու երբեք եզրային գիծը չտրորել:
5. Հաղթական հանդիպումից հետո մարզազգեստը չլվանալ:
6. Սեփական դաշտում խաղը միշտ սկսել նույն կիսադաշտից:
7. Դարպասապահը. հանդիպման մեկնարկից առաջ դիպչել դարպասաձողին, կամ դարպասը «կողպել» դրա ետեւում մետաղադրամ փորելով:
8. Բաց թողած գոլից հետո հուսահատությունից դրդված գնդակը կրկին սեփական դարպասը երբեք չուղարկել:
9. Տուգանային հարված իրացնելիս գնդակը դնել այնպես, որպեսզի փչելու անցքը դեպի մրցակցի դարպասն ուղղված լինի:
10. 11 մետրանոց հարվածը կատարելիս դարպասապահի աչքերին չնայել:
11. Երբեք կանանց չթողնել թիմի ավտոբուս մտնել:
Այս հիմնական արարողությունները եթե կատարվեցին, ուրեմն մրցակից թիմը փրկվելու«շանս չունի»:
Աշոտ Հակոբյան