Մեքսիկայի առաջնությունում հանդես եկող Գվադալահարա քաղաքի «Չիվաս» ֆուտբոլային ակումբն իր հարձակվողներ Մարկո Ֆաբիան դե լա Մորային եւ Ալբերտո Մեդինային դրամական խոշոր պատժի է ենթարկել «Էստուդիանտեսի» դարպաս խփած գոլն անսովոր ձեւով նշելու համար:
Դարպասի առաջին գրավումից հետո դե լա Մորան ձեռքի մատներով ատրճանակ է «սարքել» եւ դնելով Մեդինայի գլխին՝ «կրակել է», ինչին ի պատասխան՝ Մեդինան էլ ընկել է գազոնին: Ֆուտբոլիստներին տուգանքը մուծել օգնել են թիմակիցները եւ հավաքված գումարն ակումբը փոխանցել է Սյուդադ-Խուարես քաղաքի, որտեղ թմրամիջոցների վաճառականներն ամեն տարի բազմաթիվ սպանություններ են կատարում, մանկատուն:
Աշոտ Հակոբյան