Հոկտեմբերի 22-ին Իջեւան քաղաքի բնակչուհի Արմենուհի Իսկանդարյանը ոստիկանություն է դիմել` հայտնելով, որ հոկտեմբերի 18-ին Իջեւանի Աբովյան փողոցում ոմն Սամվել առեւանգել է իր քրոջը` 16-ամյա Անուշիկին: Ոստիկանությունը պարզել է, որ Սամվելը Արմավիր քաղաքի 29-ամա բնակիչ Սամվել Գալիչյանն է: Ոստիկանության Տավուշի մարզային քննչական բաժնից տեղեկացանք, որ Սամվել Գալիչյանը եւ Անուշիկը գործի կապակցությամբ ոստիկանությունում բացատրություն են տվել, հանգամանքները պարզվում են, նյութեր են նախապատրաստվում: Դրանցից հետո պարզ կդառնա` քրեական գործ հարուցել, թե` ոչ: Մեր տվյալով`29-ամյա արմավիրցին իջեւանցի անչափահաս աղջկա հետ ծանոթացել է ինտենետային սոցիալական կայքերի միջոցով:
Ոսկան Սարգսյան