Նոյեմբերի 8-ին, ժամը 14.20-ին, «Սամանդ» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը Խանջյան փողոցի թիվ 51 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 23-ամյա մի երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Իսկ ժամը 18.00-ին, «Միցուբիշի Շարրիոտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ծովակալ Իսակովի պողոտայում վրաերթի էր ենթարկել 44-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են նաեւ, որ ժամը 03.00-ի սահմաններում, Աճառյան փողոցում գտնվող «Մաքս օիլ» բենզալցակայանի դիմաց «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու տղամարդու, ապա բախվել է նույն վայրում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոնմեքենայի:
Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Մեկ այլ վրաերթ էլ Միկոյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց էր,«Օպել» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 17-ամյա մի աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: