Մինչ լրատվամիջոցները քննարկում են Վլադիմիր Կլիչկո-Նիկոլայ Վալուեւ հնարավոր մրցամարտը, իսրայելցի նեյրովիրաբույժ Իոնաթան Դեգենը, որը շարժողական ֆունկցիաների եւ Պարկինսոնի հիվանդության մասնագետ է, Վլադիմիրի եղբորը՝ WBC վարկածով գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոյին, խորհուրդ է տալիս դադարեցնել մարզական կարիերան:
«Վիտալին մեծ չեմպիոն է, սակայն նա պետք է խնայի իրեն: Ես նայում եմ նրա բոլոր մենամարտերը: Հետեւել եմ նաեւ սեպտեմբերի 10-ին Տոմաշ Ադամեկի հետ մարտին: Հաղթանակը լիակատար էր: Բայց նրա պահվածքում ինձ անհանգստացրին որոշ վտանգավոր ազդակներ: Ինձ թվում է, որ 40 տարին հիասքանչ տարիք է եւ Վիտալիի համար արդեն վտանգավոր է շարունակել բռնցքամարտով զբաղվել: Նա արդեն լեգենդ է եւ ժամանակն է, որպեսզի հետուի սեփական առողջությանը»,- նախազգուշացրել է բժիշկը:
Աշոտ Հակոբյան