Եվրոպայի շախմատային միության նախագահ Սիլվիո Դանաիլովը «Chess-News» հանդեսի մեկնաբան Եվգենի Սուրովին տված հարցազրույցում, անդրադառնալով հանրակրթական դպրոցներում շախմատը որպես առարկա դասավանդելու խնդրին, ասել է. «Եվրոպայում միայն մեկ երկիր է հասցրել դա անել՝ Հայաստանը: Ես վերջերս Երեւանում էի: Նրանց մոտ ամեն ինչ հիանալի է. պարզապես, փայլուն շախմատային թիմ ունեն: Շախմատն այնտեղ դպրոցներում մտցվել է որպես պարտադիր առարկա: Եվ այդ ծրագիրը հրաշալի է աշխատում: Ճիշտ է, մինչ այդ նախապատրաստական հսկայական աշխատանք է կատարվել շնորհիվ երկրի նախագահ եւ շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի եւ ամբողջ ֆեդերացիայի: Մենք ու Եվրամիության 27 երկրները նրանցից շատ բան կարող ենք սովորել»:
Աշոտ Հակոբյան