Լրահոս
Օրվա լրահոսը

Disney-ն ու Youtube-ը կհամագործակցեն

Նոյեմբեր 09,2011 11:26

Disney-ը և Youtube-ը պատրաստվում են 10-15 մլն դոլար ծախսել ու ստեղծել երեխաների համար նախատեսված վեբ-սերիալ: Ֆիլմի արտադրությամբ կզբաղվի  Disney-ը, իսկ Youtube-ը կցուցադրի դրանք՝ կիսվելով Disney-ի հետ գովազդային եկամուտով:

Այս գործարքը երկկողմանի շահավետ է, քանի որ Disney-ի պաշտոնական կայքի այցելությունների թիվը վերջերս կրճատվել է, և ընկերությունը ցանկանում է պահպանել դիրքերն օնլայն միջավայրում:

The New York Times-ը գրում է, որ այժմ Disney.com-ն ամբողջությամբ ենթարկվում է փոփոխությունների, քանի որ օգտագործողների կողմից ստացվել են բազմաթիվ բողոքներ՝ կայքի դանդաղության ու գովազդային հագեցվածության հետ կապված:

Նշենք, որ Google-ը, որին պատկանում է Youtube տեսահոսթինգը, որոշել է 100 մլն դոլար տրամադրել ունիկալ բովանդակությամբ ալիքների ստեղծմանը, ինչը թույլ կտա կայքին մրցել հեռուստատեսության հետ:

PCNews.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել