ԵԿՄ նախկին փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը, որը բանտարկվեց 2008-ին՝ ընդդիմությանը միանալու համար, պատրաստվում է առաջադրվել Արագածոտնի մարզի՝ Ապարանի իր նախկին ընտրատարածքում։
– Դուք առաջադրվելո՞ւ եք Ձեր նախկին տարածքում։
– Անշուշտ։ Ուզում եք չառաջադրվեմ՝ էդ տեղը թափո՞ւր մնա։
– Փաստորեն, այդ ընտրատարածքում է առաջադրվում նաեւ ապարանցի պատգամավոր Լյովա Խաչատրյանը, որը վերջերս ՕԵԿ-ական է դարձել։ Այդ առթիվ ի՞նչ կասեք։
Կարդացեք նաև
– Լյովա Խաչատրյանը, չեմ կարծում, որ իմ առաջադրման դեպքում առաջադրվի։ Եթե ես բանտում նստած լինեի, գուցե առաջադրվեին, բայց հիմա ինձ չի թվում, որ իրանք փորձ անեն առաջադրվել էդտեղ։
– Բայց հիմա, փաստորեն, Լյովա Խաչատրյանը կուսակցական է, ՕԵԿ-ն է որոշելու իր առաջադրման հարցը։
– Համամասնական ցուցակով երեւի կառաջադրվի։ Դե, հիմա արդեն Աղվան Հովսեփյանի հետ, ինչքան գիտեմ, վատ հարաբերությունների մեջ են, իրան ո՞վ ա էնտեղ պաշտպանելու։ …Ինքը կամ պիտի ընտրվի որպես ապարանցի, կամ ՕԵԿ-ական։
Մարինե Խառատյան
«Հրապարակ»