ԱլԳ Քաղաքացիական հասարակության համաժողովի Ղեկավար կոմիտեի հայտարարությունը ՔՀՀ Հայաստանի ազգային պլատֆորմում առկա իրավիճակի վերաբերյալ*
*Շահերի բախումից խուսափելու համար ԱլԳ ՔՀՀ Ղեկավար կոմիտեն այս հայտարարության ընդունման վերաբերյալ որոշումները կայացրել է առանց Ղեկավար կոմիտեի հայաստանյան անդամների մասնակցության:4 նոյեմբերի, 2011
Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության համաժողովի (ՔՀՀ) Ղեկավար կոմիտեն (ՂԿ) 2011թ. հոկտեմբերի 17-18-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ խիստ անհանգստություն արտահայտեց Հայաստանում Քաղաքացիական հասարակության համաժողովի գործունեության մեջ ներգրավված երկու խմբերի միջեւ առաջացած խորը տարաձայնությունների կապակցությամբ:
Այս տարաձայնությունների նոր չեն, սակայն Ղեկավար կոմիտեն հուսով էր, որ խնդիրները տեղում կարող էին լուծվել: Հաշվի առնելով ընդհանուր համաձայնության հասնելու հարցում շարունակվող փակուղային վիճակը եւ ձգտելով օգնել Հայաստանի քաղաքացիական հասարակության համայնքի զարգացմանը, Ղեկավար կոմիտեն որոշել է հետեւյալը.
Կարդացեք նաև
- Ղեկավար կոմիտեն ճանաչում է 2010թ. ՔՀՀ Բեռլինի հանդիպման հայաստանյան մասնակիցների կողմից ընտրված եւ մինչեւ 2011թ. նոյեմբերին Պոզնանում տեղի ունենալիք Քաղաքացիական հասարակության հաջորդ համաժողովը տրված մանդատով գործող՝ ԱլԳ ՔՀՀ Հայաստանի ազգային համակարգող Ավետիք Իշխանյանի լիակատար լեգիտիմությունը:
- Ղեկավար կոմիտեն որոշում է կայացրել՝ այսուհետ կասեցնել Հայաստանի ազգային պլատֆորմի անունից իրականացվող բոլոր գործողությունները՝ մինչեւ դրա պատշաճ վերակազմավորումը:
- Հայաստանի ազգային պլատֆորմի վերակազմավորման վերաբերյալ որոշումը վավերական կհամարվի միայն ԱլԳ ՔՀՀ Հայաստանի ազգային ներկայիս համակարգողի կողմից հրավիրված ժողովի քվորումի առկայության պարագայում (ժողովի քվորումն առկա կարող է լինել ԱլԳ ՔՀՀ Բրյուսելի (2009) եւ Բեռլինի (2010) հանդիպումների մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչների եւ ՔՀՀ առաջիկա՝ Պոզնանի հանդիպման հաստատված մասնակիցների երկու երրորդի ներկայության դեպքում): Եթե որեւէ կազմակերպություն մեկից ավելի անգամ է ընտրվել ՔՀՀ տարեկան հանդիպումների մասնակից, ապա այն հաշվառվում է մեկ անգամ եւ սահմանված կարգով Ազգային պլատֆորմի վերակազմավորման ժողովում կարող է հանդես գալ քվեարկության մեկ ձայնի իրավունքով:
- Հանդիպման մասնակից այլ կազմակերպությունները քվեարկության իրավունք չեն ունենա: (ԱլԳ ՔՀՀ ամենամյա հանդիպումների ընտրված մասնակից կազմակերպությունների անուններն արդեն իսկ հրապարակված են ՔՀՀ Ղեկավար կոմիտեի կողմից):
Վերակազմավորման ժողովի օրը պետք է համաձայնեցված լինի ՔՀՀ Ղեկավար կոմիտեի հետ եւ անցկացվի Ղեկավար կոմիտեի որոշմամբ ընտրված՝ ՂԿ առնվազն երկու անդամի ներկայությամբ: ՂԿ ներկայացուցիչները ժողովին կմասնակցեն դրա լեգիտիմության պահպանմանը հետեւելու եւ երաշխավորելու նպատակով:
-
Վերակազմավորված Հայաստանի ազգային պլատֆորմը պետք է ընդունի կազմակերպչական իր նոր սկզբունքները եւ որոշումների կայացման կանոնակարգը: ՔՀՀ Ղեկավար կոմիտեի ներկայացուցիչները կձգտեն նպաստել ժողովի օրինական, ժողովրդավարական եւ մասնակցային լինելուն՝ դրանով իսկ ապահովելով ԱլԳ ՔՀՀ Հայաստանի ազգային պլատֆորմի վերակազմավորումը:
-
Ղեկավար կոմիտեն սեփական նախաձեռնությամբ պարտավորվում է ձեռնամուխ է լինել ԱլԳ ՔՀՀ -ի մասնակից քաղաքացիական հասարակության կազմակերպությունների չափորոշիչների եւ ազգային պլատֆորմների գործունեության ուղեցույցների մշակմանը՝ ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ԱլԳ բոլոր երկրների համար: