ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարի մասին այլազան լուրեր են պտտվում, ըստ որոնց՝ նա հայտնվել է բավական տհաճ իրավիճակում: Ստույգ հայտնի է, որ Բաբայանը ինչ-որ նախագիծ իրականացնելու համար մեծ վարկեր է վերցրել մի քանի բանկերից և դրա համար գրավադրել մի շարք մարդկանց բնակարաններ, իհարկե, վերջիններիս համաձայնությամբ։ Այդ մարդկանց թվում է նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը, որի երեւանյան բնակարանը կարող են մոտ ապագայում բռնագրավել, եթե Սամվել Բաբայանը չհայտնվի և չփակի այն վարկը, որ վերցրել է «Արդշինինվեստբանկից»։Համենայնդեպս՝ Բազեյանն ինքը, մեր ունեցած հավաստի տեղեկություններով, ֆինանսապես ի վիճակի չէ ինքնուրույն փակել այդ վարկը։ Թե կոնկրետ երբ է լրանում Բազեյանի տան դիմաց վերցված վարկը մարելու ժամկետը, պարզել չհաջողվեց։ Լավատեղյակ մարդիկ պնդում են, թե խոսքը մի քանի ամսվա մասին է: Ըստ որոշ լուրերի, գրավադրված է նաև իր՝ Սամվել Բաբայանի բնակարանը, որը գտնվում է Երևանի Նալբանդյան փողոցում:
«Հայկական ժամանակ»