Նորացված ՀՀԿ-ական պատգամավորական կորպուս եւ խորհրդարանում սեփական հավատարիմ հենարան ունենալը Սերժ Սարգսյանի թիվ մեկ խնդիրն է լինելու: Ովքե՞ր կլինեն այդ հենարանում: Խորհրդարանական մեր աղբյուրներից մեկը կարծում է, թե այդ հարցի պատասխանը կարելի է որոնել Անկախության 20-ամյակին նախագահ Սարգսյանի կողմից խորհրդարան հրավիրված քաղաքական գործիչների կազմը հիշելով: Մի այլ աղբյուր կոնկրետ անուններ էր նշում, թե շատ հնարավոր է, որ բացի վարչապետի նշածից, ՀՀԿ նոր ցուցակում լինեն այլ փորձառու եւ քաղաքական անցյալ ունեցող գործիչներ, ինչպես օրինակ` Արտաշես Թումանյանը, Արա Սահակյանը, Կտրիճ Սարդարյանը… Ինչո՞ւ ոչ, ասում էր աղբյուրը, օլիգարխների փոխարեն` այս անցյալ եւ ներուժ ունեցող մարդկանցով ՀՀԿ համամասնական ցուցակի համալրումը տարբերակ է, որը կարող է դրական նրբաշեշտեր բերել ՀՀԿ-ի վարկի նորացման ուղղությամբ եւ հարստացնել նախագահի իմիջը այն փաստարկով, թե նա օլիգարխների փոխարեն հարգված մարդկանց է բերում խորհրդարան: Ուրեմն` այս բոլորի մեջ նորից առանձնացնենք երկու մոտիվ. ազատվել Քոչարյանի հենարան մարդկանցից եւ կառույցներից, բերել այնպիսիներին, որոնք ե՛ւ դրական կերպարներ են, ե՛ւ կդառնան ՀՀԿ ղեկավարի սեփական հենարանի բաղկացուցիչը: Այսինքն` տասնամյա իշխանավարության հնացած, հասարակությունից ռմբակոծվող ՀՀԿ-ի կերպարն, այդպիսով, «թյունինգ» կարվի նոր մարդկանցով, որոնց հասարակության մեծ մասը վատ չի վերաբերվի:
Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Ազգ»