Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ինքը ինձ համար անփոխարինելի մարդ է»

Նոյեմբեր 09,2011 00:56

«Առավոտի» հետ բացառիկ զրույցում ԱԺ նախագահի խորհրդական Ալբերտ Հերոյանին խնդրեցինք մեկական նախադասությամբ բնութագրել մեր երկրի առաջին, երկրորդ եւ այսօր գործող նախագահներին. «Ես չեմ կարող ինձ կեղծել. մենք շատ բան ենք կորցրել, շատ-շատ բան ենք կորցրել առաջին նախագահի ժամանակահատվածում (ի պատասխան մեր դիտարկման, թե նաեւ գտել ենք՝ Ղարաբաղը, պարոն Հերոյանն ասաց. «Ղարաբաղը ժողովրդական հաղթանակ էր»,- Մ. Ե.), իմ եղբայրն էլ լինի, ես պիտի ճիշտը ասեմ: Երկրորդի ժամանակ եղել եմ մարզպետ, եւ, ասեմ ձեզ, ինչ ծրագրեր մարզում եղել են, ես կարողացել եմ իր միջոցով կարգավորել: Իսկ ինչ վերաբերում է այսօրվա նախագահին, սիրուն չի լինի, որ ես ճիշտը չասեմ. ես նրան սիրում եմ, սիրում եմ նրա համար, որ ինքը դիվանագիտական խնդիրներով ոչ մեկի հետ չի համեմատվի, ինքը ինձ համար անփոխարինելի մարդ է՝ որպես նախագահ, չորրորդը էլի ինքը կլինի, հետո հինգերորդը կգա, կասեմ, թե լավը որն է, վատը որն է»:

Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել