Facebook սոցցանցում շրջում է նոր վիրուս, որը մի քանի ժամում հասցրել է բավական տարածվել: Խայծն այս անգամ երգչուհի Ռիհաննան է: Վնասակար էջն առաջարկում է դիտել մի տեսանյութ, որից հետո «կատես Ռիհաննային» (You will hate Rhianna after watching this video):
PCNews.am-ի փոխանցմամբ, իրականում տեսահոլովակը կեղծ է, դիտելուց առաջ էջը զգուշացնում է տարիքային սահմանափակման մասին ու պահանջում հաստատել, որ օգտագործողը 18 տարեկանից բարձր է: Այնուհետև տեսահոլովակին սեղմելիս էջի հղումը առանց օգտագործողի իմացության տարածվում է:
Էջի like-երը մեկ րոպեում ավելանում են հազարով. այժմ էջը հավանողների թիվն անցնում է 21 հազարը: