Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա, որ ես գեյ եմ, մարդ չե°մ»

Նոյեմբեր 09,2011 18:04

Վահեն և նրա նմանները հասարակության կողմից ընդունված չեն: Շատերը նրանցից խուսափում են, ծաղրում և հայհոյում: Վահեն էլ սպասում է այն օրվան, երբ կնստի ինքնաթիռ և անվերադարձ կհեռանա Հայաստանից

19-ամյա ուսանող Վահեն (անունը փոխված է) պատրաստ է յուրաքանչյուր հնարավորության դեպքում լքել Հայաստանը: Նա այստեղ ապահով և պաշտպանված չի զգում: Ասում է՝ համասեռամոլ է և կարծում, որ իր և իրեն նմանների կյանքը մեր երկրում վտանգի տակ է. «Չեմ հասկանում` ում ինչ գործն ա, թե  ես ինչ եմ, ինչով եմ զբաղվում: Վախենում եմ էս երկրում ապրելուց, բոլորը կարող են մարդուն ստորացնել, ցավ պատճառել, իսկ հասկանալ կամ ընդունել` ոչ, հիմա, որ գեյ եմ, մարդ չե°մ, կամ ի°նչ կա դրա մեջ»:

Վահեն դեռ դպրոցական տարիքից առանձնանում էր իր շրջապատից և ենթարկվում դասընկերների ծաղրանքին. «Շրջապատից տարբերվելը համարվում է հանցագործություն: Իսկ հիմա ես թքած ունեմ էդ շրջապատի վրա: Սկզբում չէի հավատում, որ համասեռամոլ եմ հետո, երբ համոզվեցի, ամաչում էի, թաքցնում: Ժամանակի ընթացքում հասկացա, որ այդտեղ ամոթալի ոչինիչ չկա, հիմա ես էսպիսին եմ»:

Ինչպես հայկական գրեթե բոլոր ընտանիքներում, Վահեինի դեպքում ևս այդ լուրը ուրախությամբ չընդունեցին. «Ծնողներս շատ էին բարկացել. ստիպված էի տանից մի քանի օրով գնալ: Հետո նրանք ինձ տուն կանչեցին: Հիմա մեր հարաբերություններն այդքան էլ լավ չեն, հայրիկիս հետ` ավելի լարված: Ծնողներս ամաչում են ինձանից, բայց դա ինձ քիչ է հետաքրքրում: Ես ոչ թե նրանց, այլ իմ համար եմ ապրում: Նրանք պետք է ընդունեն ինձ այնպիսին, ինչպիսին կամ»: Վահեն կարծում է , որ Հայաստանում շատ քչերն են, որ կարող են բարձրաձայնել իրենց սեռական կողմնորոշման մասին. «Այստեղ ավելի շատ են համասեռամոլները, քան գիտենք բոլորս: Ուղղակի քչերն են, որ համարձակություն ունեն խոսել այդ մաին»:

Վահեն այժմ մի երազանք ունի. «Ցանկանում եմ գնալ այս երկրից, այս հասարակությունից, որ բացի քարկոծելուց, ուրիշ ոչինչ չի կարողանում: Անվերադարձ գնամ մի եվրոպական երկիր, որտեղ հանգիստ կապրեմ: Այդ օրը շուտով կգա: Ես չեմ ամաչում ինձանից, սակայն հիշելով այն մարդկանց, որոնց հետ ապրում եմ, նախընտրում եմ բացահայտ չասել, որ համասեռամոլ եմ»:

Լիլիթ Սարգսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930