Լրահոս
Օրվա լրահոսը

Դե Նիրոն կմարմնավորի խորամանկին

Նոյեմբեր 08,2011 00:00

Ըստ The Daily Telegraph.-ի, ճանաչված դերասան Ռոբերտ Դե Նիրոն կմարմնավորի խոշորագույն ֆինանսական բուրգի հիմնադիր Բեռնարդ Մեդոֆֆին: Մեդոֆֆի մեքենայությունները տեւել են շուրջ 20 տարի եւ բացահայտվել միայն 2008-ին: Վերջինիս խաբված հաճախորդների ցանկում ոչ միայն ԱՄՆ ազդեցիկ քաղաքացիներ են, այլեւ հզոր բանկեր՝ BNP Paribas, HSBC, Credit Agricole, Societe Generale, Natixis, Nomura, Royal Bank of Scotland, UniCredit. Իր աննախադեպ խորամանկությունների համար Մեդոֆֆը 2009-ին դատապարտվել էր 150 տարվա ազատազրկման, իսկ նրա որդի Մարկը անցյալ տարվա դեկտեմբերին կյանքին վերջ էր տվել ինքնասպանությամբ: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Մեդոֆֆն ու իր տիկին Ռութը եւս փորձել են նման քայլի դիմել: Ֆինանսիստի մյուս որդին՝ Էնդրյուն լրագրող Լորի Սանդելին օգնել էր գիրք գրել «Truth and Consequences: Life Inside the Madoff Family» տպավորիչ վերնագրով: Այժմ ամերիկյան հեռուստաընկերություններից մեկը գնել է գիրքը ֆիլմի սցենար դարձնելու իրավունքը, իսկ «Դե Նիրո փրոդակշընը» այն պատրաստվում է  էկրանավորել: Ֆիլմի համար որպես երկրորդ աղբյուրը Մարկ Մեդոֆֆի այրու գիրքն է հանդիսանալու, որ կրում է դարձյալ տպավորիչ «he End of Normal: A Wife\’s Anguish, A Widow\’s New Life» վերնագիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել