Դեկտեմբերի 18-ին Սյունիքի մարզի 5 գյուղերում կանցկացվի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություն: Կապանի տարածաշրջանի Չափնի, Գորիսի` Վաղատուր եւ Սիսիանի տարածաշրջանի Աշոտավան գյուղերում համայնքի ղեկավար են ընտրելու, իսկ Մեղրու Ալվանք եւ Սիսիանի Նժդեհ համայնքներում՝ համայնքի ավագանի: Նոյեմբերի 13-18-ը թեկնածուների առաջադրման ժամկետն է, ընտրվածներն իրենց պաշտոններին կանցնեն 2012թ. հունվարի 24-ից: