Գործադիրում տեղի ունեցող հրաժարական-փոխատեղումների ցանկը, ըստ շրջանառվող լուրերի, մեծանում է: Խոսակցություններ են պտտվում, որ առաջիկայում հրաժարականի դիմումներ կներկայացնեն նաեւ ԲՀԿ-ական պատգամավորները եւ ԲՀԿ-ամետ մարզպետները: Այդ ցանկում շրջանառվում է նաեւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի անունը:
Երեկ «Առավոտի» հետ զրույցում Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության կապերի բաժնի պետ Աշոտ Քարամյանն այսպես արձագանքեց մեր հարցին. «Սյունիքի մարզպետը հրաժարականի դիմում չի ներկայացրել: Մարզպետարանը՝ մարզպետի գլխավորությամբ, շարունակում է իր աշխատանքային գործունեությունը: Այդ առիթով լուրերը հորինված եւ մտացածին են եւ իրականությանը չեն համապատասխանում»: Նկատեցինք՝ «չի ներկայացրելը» դեռ չի նշանակում, որ այդ տարբերակը բացառվում է, մանավանդ, որ իրադարձությունների տրամաբանությունը միանգամայն հնարավոր է դարձնում նաեւ այդ հրաժարականը, Աշոտ Քոչարյանը կտրուկ պատասխանեց. «Այդպիսի բան չկա»: